Ինչո՞ւ են այս տարվա մարտին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներխուժումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից մանրամասնում են, թե ինչո՞ւ են այս տարվա մարտին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներխուժումներ:

«2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։
Այս երևույթի հիմնական պատճառը Ռուսաստանի եվրոպական տարածքում այս տարի դիտված խիստ ցուրտ ձմեռն է:
Ներկա պահին նույնպես Ռուսաստանի եվրոպական տարածքում և Եվրոպայում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-6 աստիճանով, առկա է կայուն ձնածածկույթ, որը նպաստում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների հարավ տեղաշարժվելիս քիչ տրանսֆորմացվելուն։

Այսօր նույնպես ՀՀ տարածքը գտնվում է հյուսիս-արևմուտքից ներխուժած ցուրտ ճակատի ազդեցության գոտում, լեռնային և նախալեռնային շրջաններում տեղացել է ձյուն, օդի ջերմաստիճանը երեկվա հետ համեմատած նվազել է 5-6 աստիճանով։
Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է, որը հատկապես նկատելի կդառնա մարտի 23-ից հետո, Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման պատճառով»,-ասվում է տարածած հայտարարությունում։




Լրահոս