
Մարտի 20-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը։
Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ զորավարժությանը ներգրավված տանկային, հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումներն իրականացրել են պաշտպանական և հարձակողական գործողություններ՝ մարտական հրաձգությամբ։ Ներդաշնակ և հմուտ գործողություններով անձնակազմը լիարժեք կատարել է առաջադրված խնդիրները։