Շրի Լանկայում պահանջվում են դահիճներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրի Լանկան թեկնածուներ է փնտրում դահիճի թափուր պաշտոնների համար,- հաղորդում է Reuters -ը: Մահապատիժ Շրի Լանկայում չի կիրառվել 1976-ից: 2004թ. իշխանությունները որոշեցին վերադարձնել այդ պատժամիջոցը՝ կիրառելով այն բռնաբարությունների, թմրավաճառության եւ սպանությունների դեպքում: Պետական պաշտոնյայի խոսքերով՝ այս պահին առնվազն 800 մարդ է մեղադրվում սպանության եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ, ինչը տեսականորեն թույլ է տալիս նրանց հանդեպ գերագույն պատժամիջոց կիրառել: Մահապատիժն իրականացնելու համար պահանջվում է նախագահի ստորագրությունը: 




Լրահոս