
Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հայտնել են, որ ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Զինծառայողների վիճակի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։