Այս պահին Սահմանադրական դատարանը քննում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Հայցվորը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
Ի սկզբանե որոշում էր կայացվել գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: Սակայն այսօր նիստի ժամանակ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտնեց, թե հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, իրենք միջնորդել են, որ գործի դատաքննությունն անցկացվի բանավոր ընթացակարգով: Միջնորդության մասին խոսեց նաև Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը. նա նշեց, թե եւս միանում է Արևիկ Պետրոսյանի առաջարկին, որ այս հարցը պետք է քննարկել բանավոր ընթացակարգով:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։
Մանրամասները՝ տեսանյութում