
Երեկ մեկնարկած ԱԺ նիստում որեւէ մեկն այդպես էլ չանդրադարձավ Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքներին՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե նման իրադարձություն ամենեւին էլ չի կատարվում մեր երկրում: Անգամ իրենց ընդդիմադիր համարող ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը որեւէ ծպտուն չհանեցին այդ մասին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ընդամենը ներկայացրեց քառօրյայի օրակարգն ու իր ելույթում բառ անգամ չասաց հանրահավաքի մասին: Սակայն եթե իշխանությունների պահվածքը հասկանալի է՝ նրանցից այլ բան չի էլ կարելի սպասել, ապա տարօրինակ են իրենց ընդդիմություն համարող ուժերի քայլերը: Ավելին, երբ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին հացադուլ էր անում նույն Ազատության հրապարակում, Կոնգրեսի ղեկավար կազմի անդամները պարբերաբար այցելում էին նրան՝ զորակցելու: