
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Խաչատրյանը պահանջել է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Հայցը Վարչական դատարան է ներկայացվել և մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին:
«26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա Հրամաններն անվավեր ճանաչելու, բարենպաստ վարչական ակտ ընդունելու և Տիրան Խաչատրյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու, որպես ածանցյալ պահանջ՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա Հրամանը վերացնելու՝ Տիրան Խաչատրյանին ներառելով ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և բոլոր տեսակների բավարարումները տրամադրելու պահանջի մասին»,- տեղեկանում ենք համակարգից։