
Շաբաթ օրը «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել N բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Լյովա Երանոսյանի դստեր հարսանիքը: Արարողությունն իր ներկայությամբ պատվել է նաեւ օրերս Ֆրանսիայից վերադարձած Սերժ Սարգսյանը: Վերջինս, ի դեպ, նախագահական նստավայր տեղափոխվելուց հետո շարունակում է հարսանեկան ու ընտանեկան այլ խնջույքների մասնակցելու ավանդույթը: Նա ընդունում է գրեթե բոլորի հրավերն ու նույնիսկ պարում է: Շաբաթ օրվա հարսանեկան արարողությանը մասնակցել են նաեւ բազմաթիվ պաշտոնյաներ ու պատգամավորներ: Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանն այն զինվորականն է, ում անունը մշտապես կապվում է անտառահատման ամոթալի թեմաների հետ, եւ վերջերս էլ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին մեքենա էր նվիրել: Հասկանալի է, թե ինչ ծառայություններ մատուցելու դիմաց: