
Մարտի 24-ից 25-ը 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետում անցկացվել են կրակի կառավարման համատեղ շտաբային մարզումներ։
Ստուգվել են հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների գործողությունները, զինծառայողների հետախուզական և կրակային խնդիրներ կատարելու ունակությունները, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման հմտությունները։