ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովն «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների նախագիծ է մշակում, որով մի առանձին էթիկայի հանձնաժողով էլ պետք է գործի խորհրդարանում: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Հանրային ծառայության մասին» օրենքով կարգավորվեցին պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման, ինչպես նաեւ նրանց պահվածքին առնչվող խնդիրները: Օրենքով ստեղծված էթիկայի հանձնաժողովը կարող է պաշտոնյաների վրա լուրջ ազդեցություն ունենալ: Եւ ահա նմանատիպ մի կառույց էլ կլինի խորհրդարանում, որն ԱԺ պատգամավորների էթիկայի խնդիրներով պետք է զբաղվի: Տեսնենք, թե ինչ օգուտ կտա հանձնաժողովը խորհրդարանին:




Լրահոս