
Մարտի 25-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումների և մարտական խնդիրների ճշգրիտ կատարման վերաբերյալ։