ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՄԱՅՆ»-Ն ԷԼ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՉԷ՞ Թատերական գործիչ Երվանդ Մանարյանը, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ գրող, հրապարակախոս Սոնա Արշունեցին (Բրյուսել) Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին բաց նամակ են հղել` խնդրելով միջամտել Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին: Նամակում մասնավորապես ասված է. «Ձեզ` որպես համայն հայությանը միավորող գաղափարը խորհրդանշող Վեհափառ Տեր, խնդրում ենք օգտագործել Ձեր զորավոր եւ հեղինակավոր խոսքը եւ միջամտել այս գործի արդարացի լուծման հարցում»:ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂՈՂ Գիշերն Ազատության հրապարակում անցկացրած ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կիսվել է շուրջօրյա նստացույցի ժամանակ հորինված անեկդոտներով: «Տաքսի են կանչել` արի՛ քաղաքային ավան,  չորրորդ շարք,  հինգերորդ վրան: Տղերքից մեկն ասում ա` չի՞ լինի ինձ մի հատ հանրապետականի տոմս տաք, գնամ, խաղողս հանձնեմ ու գամ»,-պատմել է  Արամ Մանուկյանը` հավելելով. «Ուր ենք հասել, որ կուսակցական տոմս պետք է ունենաս խաղող հանձնելու համար»:ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԵՏ          «Երբ հնչեց կարգախոս «Առա՛ջ Հայաստան», բնակչությունը համոզվեց, որ դա իր համար նշանակում է միայն հետ: Կա կարգախոս «Արի տուն», բայց պետք է հնչի այլ կարգախոս` «Մի՛ գնացեք այս տնից»: Մինչդեռ մեզ հավաստիացնում են, որ արտագաղթը մեծ չափերի չի հասել: Իրենք երկիրը ղեկավարում են ստրուկի հոգեբանությամբ, մի ժամանակ գույքն էին զիջում, հիմա լեզուն»,-Ազատության հրապարակում երեկվա հանրահավաքի ժամանակ ասել է բժիշկ Վահան Վարդապետյանը: ՉԻ՞ ՏՎԵԼ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործը դեռ նախաքննության փուլում է: Նրա շահերի պաշտպան Մկրտիչ Վասակյանի տեղեկացմամբ «Մարգար Օհանյանը ընկճված չէ եւ իրեն մեղավոր չի ճանաչում»: Ըստ «Ա1+»-ի` պաշտպանական կողմը նրա անմեղությունն ապացուցող փաստեր ունի եւ դա կներկայացնի ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության փուլում: Պաշտպանը հերքել է  նաեւ մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Մարգար Օհանյանը ցուցմունքներ է տվել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դեմ: «Ո՛չ բարձրաստիճան, ո՛չ ցածրաստիճան պաշտոնյաների դեմ ցուցմունքներ չի տվել»,-պնդել է  փաստաբանը:ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հակադարձել է նախօրեին Քոչարյանի հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյանի  հնչեցրած գնահատականներին:  2rd.am  կայքէջում Սողոմոնյանը մասնավորապես ասել է. «Ռոբերտ Քոչարյանի «անհանգստության» եւ «գիշերները չքնելու» մասին արտահայտված մտքերի վերաբերյալ. կարծում եմ, հասարակությանը հայտնի է Տեր-Պետրոսյանի հանգիստ քնելու «զարմանալի» ունակությունը, նույնիսկ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ բացառապես իր մեղքով տասը մարդ զոհվեցին: Ով, ով, բայց Տեր-Պետրոսյանը բարոյականության եւ խղճի խայթի պատճառով առաջացած անքնությունից խոսելու իրավունք չունի, առավել եւս մարտի 1-ի համատեքստում: Մի խոսքով, Տեր-Պետրոսյանի այդ ելույթը խղճահարություն է առաջացնում: Գաղափարներն ու կողմնակիցներին վաճառած մարդը ճիշտ կլիներ, որ խուսափեր այլոց հասցեին քննադատություն հնչեցնելուց եւ ելույթներ ունենար բացառապես իր հիմնական թեմային համապատասխան` աղերսներով առ իշխանություններ` երկխոսությունը շարունակելու վերաբերյալ»:




Լրահոս