Սոմալիի մայրաքաղաքում մահափորձի հետևանքով կա 5 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին առնվազն հինգ մարդ Է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ճամփեզրին տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից: Այդ մասին հայտնել Է Gubjug News նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ մայրաքաղաքի Դայնիլի շրջանում ահաբեկչական գրոհի նպատակը եղել Է բարձրաստիճան զինվորականը: Նրա ճակատագրի մասին առայժմ չեն հայտնում: Պորտալը նշում Է, որ զոհվածները հիմնականում կանայք են: Սոմալիի մայրաքաղաքում այդ մահափորձը բարձրաստիճան զինվորականի դեմ դարձել Է երրորդը վերջին հինգ օրվա ընթացքում:

Մարտի 25-ին Դայնիլի շրջանում սպանվել Է Սոմալիի զիվնած ուժերի ղեկավարի նախկին տեղակալ պաշտոնաթող բրիգադային գեներալ Մոհամեդ Ալի Բարիսը: Ավտոմոբիլը, որտեղ նա գտնվել Է, պայթել Է ճանապարհին դրված ինքնաշեն ռումբից: Երկու օր անց մայրաքաղաքի Քարանի շրջանում մահափորձ Է կատարվել Սոմալիի զինված ու ժերի հրամանատարներից մեկի՝ Մոհամեդ Արաբով Ալիի դեմ, նա ողջ Է մնացել:




Լրահոս