
Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, սպաների ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով մարտի 29-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն:
Զորավարժությանը ներգրավված զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, ներդաշնակ գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը: