ԳՆԱՑՔՈՎ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ եւ կիրակի օրերին «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազում ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք չեն կարողանում մարզերից Երեւան հասնել: Շուրջօրյա հանրահավաքների մեկնարկին զուգահեռ` ակտիվացել են նաեւ ոստիկանական ճնշումներն ու ապօրինությունները: Արտաշատից մի տիկին պատմեց, որ անգամ տաքսիով նրան արգելում էին դուրս գալ մարզից: Երկար բանակցություններից հետո, երբ տիկինը բացատրել է, որ գնում է բժշկի` վիրակապերը փոխելու, ոստիկանները վերցրել են տաքսու համարը եւ «ժամ դրել» քաղաքացու վրա, որ անպայման պետք է վերադառնա նույն տաքսիով: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչներից մեկն էլ պատմեց, որ որդուն փորձում էր Երեւան ուղարկել` Պոլիտեխնիկում ընդունելության քննությանը մասնակցելու համար, սակայն արգելում էին: Գյումրիից մարդիկ գնացքով են մայրաքաղաք հասել: Սակայն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե ճանապարհները չեն փակվել:




Լրահոս