«Կոդավորման հմտություններ» նախագիծն ամփոփվեց միջդպրոցական մրցույթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ)նախարարություննամփոփեցին«Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում Երևանի երեք ավագ դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագիրը միտված էր զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծարարություն և համագործակցային աշխատանք:

Դասընթացներն անցկավել էին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների միջոցով, որոնք համավարակի պայմաններում տրամադրվել էին աշակերտներին տանից աշխատելու և ինֆորմատիկայի ուսուցիչների առաջնորդությամբ առօրյա կյանքում կիրառելի նախագծեր մշակելու համար։

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին միջդպրոցական մրցույթով, որին մասնակցում էին Երևանի թիվ 16, 170 և 97 ավագ դպրոցների աշակերտները։ Առցանց մրցույթի շրջանակում յուրքանչյուր թիմ ներկայացրեց Micro:bit սարքերի կիրառությամբ նախագծեր, որոնք առնչվում էինհամավարակի պայմաններում համաճարակային կանոնների՝ այդ թվում սոցիալական հեռավորության պահպանման, ձեռքերն ախտահանելու, microbit սարքերի միջոցով վիրուսից զերծ մնալու նախազգուշացման ազդանշանների արձակման լուծումներ և առաջարկներ։ Ներկայացված այլ նախագծերի թվում էին սարքի օգնությամբ օրվա առաջադրանքների կատարման հավելված, ժամացույց՝ լուսային զարթութիչ, քայլեր հաշվող համակարգ, ինչպես նաև ռադիո ռեժիմով մի քանի սարքերի միջև առար արձագանքման ծրագիր։
Յուրքաչնյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը և Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև շահառու դպրոցների տնօրենները, ինֆորմատիկայի ուսուցիչներն ու աշակերտները։

Ժյուրիի ընտրությամբ հաղթող թիմ ճանաչվեց Ավետիք Իսահակյան անվան թիվ 16 դպրոցի ներկայացրած նախագիծը։ Մրցույթի ավարտին շրջանավարտներին հանձնվեցին հավաստագրեր և մրցանակներ։

Մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց․«Ուրախ ենք Բրիտանական խորհրդի և «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ այս շարունակակական համգործակցության համար։ Միկրոբիթ ծրագիրը հնարավորություն է տալիս խրախուսել սովորողների հետազոտական, ստողծագործական ունակությունները, որոնք ամբողջությամբ համադրվում են նախարարության վարած քաղաքականության և հանրակրթության ոլորտում մեր ձեռնարկած բարեփոխումների հետ»։

«Տելեկոթմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց․«Մեր թիմի համար շատ կարևոր է գիտակցել, որ որպես ընկերություն մենք աջակցում ենք երիտասարդների որակյալ կրթությանը, և այսօր, տեսնելով այսքան տաղանդավոր երիտասարդների հիանալի նախագծերը, ևս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարևոր են այս տեսակ նախագծերը»:

«Ուրախ ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Վեոն Արմենիա», իսկ այնուհետև «Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆինասավորման շնորհիվ, այս պիլոտային ծրագիրն իրականություն դարձավ Երևանում և հույս ունենք, որ հետագայում այն կարող ենք ներդնել նաև մարզային դպրոցներում։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել շահառու դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների նվիրվածությունը, ովքեր չնայած համավարակով պայմանավորված բարդություններին, ապահովեին հաջող իրականացումն ու գերազանցեցին բոլոր սպասելիքները», – նշեց, Հայաստանում Բրիտանական խորհրդիկրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ ևանգլերենի ուսուցիչները անցել եինmicro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր շուրջ 70 micro:bitսարք, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրում ներառված էր շուրջ 100 աշակերտ:




Լրահոս