
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 30-ին կայացել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։
Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։
Զորամասի հրամանատարությունը նորակոչիկներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգավորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։