Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում ներմուծված ծխախոտը: Մեզ հայտնի դարձավ, որ «Sobranie» տեսակի ծխախոտի մեկ տուփը 715 դրամից թանկացել է՝ դառնալով 760 դրամ, ՙParlament՚-ը 910 դրամից դարձել է 960 դրամ:
Ի դեպ, «Marlboro» տեսակի ծխախոտի մեկ տուփը եւս թանկացել է 40 դրամով՝ 770 դրամից դառնալով 810 դրամ: Նշենք, որ «Winston» տեսակի սիգարետը թանկացել է 30-50 դրամով. Որոշ խանութներում այն նախկինում վաչառվում էր 550 դրամով, որոշներում՝ 570 դրամով, այժմ այն արժե 600 դրամ:
Քանի որ ծխախոտի նշված տեսակները ներկրված են, այն թանկացել է դոլարի փոխարժեքի պատճառով, իսկ դոլարի բարձրացման պատճառները համավարակի աճող թվերն են, պատերազմն ու խուճապային տրամադրությունները:
Ս.Հ.