
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն անելու մասին նախագիծը: Նախագծի ընդունման նպատակն է առաջիկա ընտրություններին գնալ համամասնական ընտրակարգով ու ԸՕ-ից հանել վարկանիշային ընտրակարգը:
«Ընտրական օրենսգրքի» փաթեթի փոփոխությունները իշխանությունները նպատակ ունեն քննարկել ապրիլի կեսին, իսկ այժմ կքննարկեն ու կփոխեն ընտրակարգը: Նշենք նաև, որ ԸՕ-ն իշխանություններն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով, բայց դեռ պատասխան չեն ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում