Արարատի և Արագածոտնի մարզերի ուղևորատար տրանսպորտային միջոցներում մի շարք խախտումներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ ուժեղացված ստուգայց են իրականացրել Արարատի և Արագածոտնի մարզերի ուղևորատար տրանսպորտային միջոցներում։

Արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես, ուղևորները չեն կրել դիմակ, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել են իրազեկման թերթիկները։

Ստուգայցերը կշարունակվեն նաև տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների գրասենյակներում։

Խախտումների հիմքով կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։




Լրահոս