Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով կատարում էր ավագի պարտականությունները Ռումինիայի դեմ խաղում, հավաքականի հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով դուրս գալը։ Ցավոք սրտի Հենրիխը չկար, ես դաշտ դուրս եկա ավագի թևկապով։ Շատ ուրախ եմ, որ երեք խաղ անընդմեջ հաղթեցինք։ Ցանկանում եմ այս հաղթանակները նվիրել մեր ազգին։ Ինչ-որ չափով այս դժվար պահին նրանց դեմքին ժպիտ հայտնվեց»,-ասել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։