
Ապրիլի 1-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 674 քաղաքացու հետազոտություն, որից 615-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 22 հազար 122 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 499 դեպք: