
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի քննարկումը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 6-ին, ժամը 17։45-ին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի նույնաբովանդակ դիմումները, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ այն հակասում է Սահմանադրությանը: