ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Slaq.am-ն օրերս անդրադարձել էր «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդի Արտուշ Հակոբյանի կողմից ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի առեւանգման միջադեպին, որը տեղի է ունեցել 1998թ. հուլիսին: Ըստ այդմ, Արտուշ Հակոբյանը Երեւանի փողոցներից մեկում մի քանի այլ անձանց հետ միասին հարձակվել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի վրա եւ զենքի սպառնալիքով առեւանգել նրան, այնուհետեւ Գառնու պանդոկանման ինչ-որ մի վայր տեղափոխելով` իբրեւ փրկագին պահանջել 100.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում  Արտուշի գլխավորած բանդան հայտնվել է քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Բագրատ Ասատրյանը կայքին ասել է, թե  մինչ օրս  իրեն էլ պարզ չէ, թե այդ ինչու բանդան հենց իրեն առեւանգեց եւ ումից են պահանջել փրկագինը` Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ց, իր ընկերների՞ց, թե՞ կնոջից: Իսկ ահա Արտուշ Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը,  ասել է. «Բագրատ Ասատրյանը 100.000 դոլար  փող էր վերցրել ինձանից էն ժամանակ իր ընտրարշավի համար, որպեսզի պատգամավոր դառնար: Ասեց, որ ընտրություններից հետո Գառնու ամառանոցը կտամ քեզ, բայց ո՛չ էդ ամառանոցը, ո՛չ էլ փողը չտվեց: Հետո Արտյուշան իմացավ, Բագրատ Ասատրյանին ասեց` ինչի՞ չես տալիս էդ փողը: Էն էլ թե` էսօր կտամ, էգուց կտամ, հետո էլ Արտյուշին բռնեցին: Ես գնացի, Բագրատին ասեցի` արա՛, փողն էլ քո գլուխը ուտի, դու էլ քո գլուխը ուտես, իմ էրեխեն եկել ա, քեզանից փողն ա ուզել, ինչի՞ բռնել տվեցիր»:




Լրահոս