Facebook-ի 533 մլն օգտատերերի անձնական տվյալները եւ հեռախոսահամարները հայտնվել են համացանցում, պնդում է Business Insider-ը:
Արտահոսքն անդրադարձել է ավելի քան 100 երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի (գրեթե 10 մլն օգտատեր), Սաուդյան Արաբիայի (28 մլն) և ԱՄՆ-ի (ավելի քան 32 մլն):
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Էլոն Հելը պարբերականին հայտնել է, որ այդ տվյալների մի մասը վաճառվել է դեռ հունվարին։ Այժմ դրանք հասանելի են բոլոր ցանկացողներին հաքերային ֆորումներից մեկում։