ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ մի քանի տարով Հայաստանից մեկնել Ռուսաստանի Դաշնություն` աշխատելու: Հետաքրքիր է իմանալ` անձնագրիս վիզայի ժամկետը դեռ չլրացած` կարո՞ղ եմ նոր երկարաժամկետ վիզա խփել, որպեսզի մի քանի տարի հանգիստ լինեմ ու վիզայիս հետ կապված խնդիրներ չունենամ: Դավիթ Դարբինյան, 35 տարեկան, շինարարՊԱՏԱՍԽԱՆ. Կարող է, բայց հետեւյալ կերպ. ելքի արտոնագրի վավերականության ժամկետը 5 տարի է, որը մինչեւ անձնագրի վավերականության ժամկետի ավարտը պետք է լինի, իսկ առավելագույնը հինգ տարի է: Այսինքն, եթե քաղաքացին երկու տարի էլ ունի վիզայի ժամկետի ավարտի համար, իսկ անձնագրի ժամկետն էլ դեռ չի ավարտվել, կարող է դիմել, եւ այս դեպքում ամենաշատը երեք տարի կավելացվի: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված ծառայությունից օգտվողների թիվը, ցավոք, ամեն տարի տասնյակ հազարներով է հաշվվում: Դեռ լավ է, որ Հայաստանի քաղաքացիությունից չհրաժարվող մեկնողները ստիպված են գոնե ելքի արտոնագրի վավերականության ժամկետը երկարացնելու համար մի քանի տարին մեկ Հայաստան վերադառնալ: Թեեւ հատկապես վերջին շրջանում մեր հայրենակիցներն առավելապես նախընտրում են տվյալ երկրի քաղաքացիություն ստանալ տեղում իրենց խնդիրներն ավելի հեշտ լուծելու, իսկ Հայաստանում անձնագրային ծառայության հետ ընդհանրապես չառնչվելու տարբերակը:




Լրահոս