
Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Սուրեն Գրիգորյանը 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի մարտի 29-ին Սուրեն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հուլիսի 3-ին: