ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գողերի» հարցը կհասնի ՍԴ. ապրելակե՞րպ, թե՞ օրենքի խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նման խմբավորման մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հոդվածներով առաջին գործը դատարանում է։

Իսկ ահա ամբաստանյալի աթոռին են «Արսեն Երևանսկի» անունով հայտնի Արսեն Մկրտչյանը, վերջինիս մտերիմ Ռուսլան Թադևոսյանը, «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանն ու ևս 9 անձ։ Առաջին երեք անձինք կալանքի տակ են, մյուսներն՝ ազատության մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, սեպեմբերի 16-ին տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննության առարկա էր կալանքի տակ գտնվող ամբաստանյալների խափանման միջոցը վերահաստատելու, վերացնելու կամ փոփոխելու հարցը։ Արդյունքում, Երևանսկին գրավի դիմաց ազատ է արձակվել:

Սակայն նկատենք, որ Երևանսկու փաստաբանները քրեական ենթամշակույթ կրելու համար անձանց պատախանատվության ենթարկելու հարցով դիմելու են Սահմանադրական դատարան: Փաստաբան Հովսեփ Սարգսյանը ներկայացրեց մանրամասները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս