ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2009 թվականի դեկտեմբերին իմ սեփական տան կտուրը վերանորոգելու ժամանակ 6 մետր բարձրությունից ամուսինս (Վաղարշակ Առաքելյան, ծնված 02.04.1960թ.) վայր է ընկել, ստացել նստատեղի կոտրվածք, 2 ամիս բուժվել հիվանդանոցում, այժմ կարողանում է քայլել, բայց ֆիզիկական աշխատանքի համար 100 տոկոսանոց չէ: Այն ժամանակ թոշակի մասին չենք մտածել: Հնարավո՞ր է թոշակ նշանակել, եթե ոչ, ապա ինչո՞ւ:Անահիտ Թադեւոսյան, 48 տարեկան, գործազուրկՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  12-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին:Հաշմանդամության կենuաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Ելնելով վերոգրյալից` Վաղարշակ Առաքելյանին հաշմանդամության կենսաթոշակ կնշանակվի, եթե ներկայացնի բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու մասին տեղեկանք:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենատարօրինակն այն է, որ ամիսներ շարունակ հիվանդանոցում բուժված քաղաքացուն հենց տվյալ բուժհաստատությունը չի առաջարկել օգտվել հաշմանդամության թոշակից: Մի քանի վայրկյանի անհաջողությունը մարդուն ոչ միայն անկողնուն է գամել, այլեւ չնախատեսված ու ոչ փոքր ծախսերի առաջ կանգնեցրել: Այնպես է ստացվել, որ  եթե տեղի ունեցածի հետեւանքները հաղթահարելուց հետո Վաղարշակ Առաքելյանի տիկինը չհետաքրքրվեր փոխհատուցման խնդրով, ապա այդպես էլ որեւէ մեկի մտքով չէր անցնելու լուծել հաշմանդամին հասանելիք գումարի հարցը:




Լրահոս