
Բուլղարական Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը:
Նախագիծն իրականություն կդառնա «Ազնավուր» հիմնադրամի եւ ՀԲԸՄ Վառնայի համագործակցության արդյունքում, հուշագիրն արդեն ստորագրվել է եւ շուտով կյանքի կկոչվի: Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
Լեգենդար շանսոնյեի արձանը կտեղադրվի քաղաքի սրտում։