“Չնայած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել է կուսակցականացված ուսանողների թվերը չհրապարակել, սակայն հանրապետականացման գործընթացի մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում՝ բարձրաձայնելու այդ մասինԵրևանի պետական համալսարանում ՀՀԿ համակարգող, “ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորմանե նախագահ Գևորգ Մելքոնյանը վերջերս ամենուր հայտարարում է, թե բոլորը ՀՀԿ մտնելու խնդրանքով իրեն են դիմում: Ովքեր ուզում են՝ ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ դասախոսներ, դիմում են ինձ, որպեսզի ես կազմակերպեմ”,- ոգևորված հայտարարել է Գևորգ Մելքոնյանը: Վերջինս ռեկտոր Արամ Սիմոնյանի ասպիրանտն է և, մեր տեղեկություններով, ռեկտորի ոչ պաշտոնական հրահանգներն է իրականացնում: Այսինքն՝ մայր բուհի ջահելներին հանրապետականացնելու կարգադրությունը ռեկտորինն է”:
Հրապարակ. Համալսարանը ՀՀԿ-անում է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ