Ն. Սարկոզի. Ուզում եմ միայն Հայաստանի մասին խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հույս ունի, որ թուրքական իշխանություններն ու հասարակությունը խելամիտ կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, եւ դա տեղի կուենա իր նախագահ լինելու ժամանակաշրջանում: Այս մասին նա հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում` ընդգծելով, որ Հայաստանը Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց էլ մենակ չէ:

Նա կրկնեց այն, ինչ ասել էր նաեւ Մեծ եղեռնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում`հավաքական ժխտումն ավելի դատապարտելի է, քան անհատականը` չնայած դա չի նշանակում, որ անհատական մակարդակում Ցեղասպանությունը կարող է ժխտվել:Նա նաեւ նկատեց, որ Ֆրանսիան չի կարող վերջնագիր ներկայացնել Թուրքիային, քանի որ “դրանով հարեւաններին չենք օգնի, բայց ժամանակն անսահման չէ, մտածելու համար բավական ժամանակ է անցել, եւ Ֆրանսիայի պատասխանը թուրք ղեկավարների քայլերին չի ուշանա”:Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցում Նիկոլա Սարկոզիի համոզմունքն այն է, որ այդ երկիրը կամուրջի դեր է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Նիկոլա Սարկոզին հրաժարվեց Հայաստանում խոսել Ֆրանսիային առնչվող հարցերի մասին. “Հայաստանը երկիր է, որը շատ է տանջվել, եւ այսօր պետք է խոսեմ միայն Հայաստանի մասին: Շնորհակալ եմ նախագահ Սարգսյանին, ով ինձ ուղեկցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, շատ հուզված էի այնտեղ այցելելով. այն ամենատպավորիչ վայրերից է”,- նշեց Ֆրանսիայի նախագահը:




Լրահոս