Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում վնասվածքների հետքերով: Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին: Երեմ Մ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Սպանությունը բացահայտված է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ