
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել hայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:
Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ և խաղաղ ծառայություն, հրահանգել ամենայն խստությամբ հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։