Հայաստանի վարչապետի աշխատակազն առաջարկում է լրացում կատարել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Պարզվում է՝ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնելիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բախվել է մի իրավիճակի, երբ դեղերի մանրածախ իրացում իրականացնող դեղատունը դեղն իրացրել է չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսի առկայությամբ: Բացի այս, եղել են դեպքեր, երբ դեղերի շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց հետո հետկանչ իրականացնող կազմակերպությունը նշված դեղն իրացրել է այլ կազմակերպության։
Թեեւ արարքն իր մեջ պարունակում է հանրային վտանգավորություն, սակայն թե «Դեղերի մասին» օրենքը, թե ենթաօրենսդրական իրավական ակտերը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքն այս առումով որեւէ արգելք, պատասխանատվության միջոց չեն նախատեսում։ Բայց մեզ հայտնի դարձավ, որ նման արարքը կատարելու համար այսուհետ կտուիգանվեն: Այսպես, դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումը դեղատնից ՀՀ օրենսդրությամբ չսահմանված ձեւաթղթի վրա գրված դեղատոմսով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ 10000 դրամի չափով:
Դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ 5000 դրամի չափով:
Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Հայաստանում չգրանցված, որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած, գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց հետո դրանց արտահանման նպատակով իրացումն իրականացվում է Լիազոր մարմնի թույլտվության առկայության դեպքում։ Թույլտվության տրամադրման դեպքերը եւ կարգը կսահմանի կառավարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.