Դեղատունը նույն դեղամիջոցը տարբեր գներով է վաճառում․ ահազանգ քաղաքացուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ահազանգ է ստացել քաղաքացուց։ Վերջինս Ուլնեցու 59/5, Ն․Եղիազարյան ՍՊԸ դեղատան մշտական հաճախորդներից է։ Քաղաքացին ասում է, որ մի քանի անգամ գնել է իրեն անհրաժեշտ դեղը 75․000 դրամով, մի անգամ էլ այցելել է դեղատուն և նույն դեղն արդեն 65․000 դրամով է գնել։ «Ուրախացա, որ զեղչվել է»- մեզ հետ զրույցում ասաց կինը։

Վերջին անգամ դեղը ձեռք բերելու նպատակով ամուսինն է այցելել դեղատուն այն ակնկալիքով, որ դեղը կկարողանա գնել 65․000 դրամով, սակայն այս անգամ դեղը նորից 75․000 դրամ է եղել։ Նա դեղը վերցրել է, և տուն վերադարձել, դրանից մի քանի ժամ հետո կինը դեղատան կողքով անցնելուց հետո որոշել է մտնել և նորից ճշտումներ կատարել, այդ ժամանակ նորից դեղի զեղչված տարբերակն է եղել՝ 65․000 դրամ։ Դեղատնից մեկանբանել են, որ գները տատանվում են։

Քաղաքացին վերադարձել է տուն և զանգահարել դեղատուն, այնտեղից կնոջն ի պատասխան ասել են, որ խմբաքանակի տարբերություն է։ «Դե քանի որ մենք գնել ենք այն դեղը, որ 2021 թվականի արտադրություն էր ու մի քանի ամիս էր մնացել ժամկետը վերջանար, հավանաբար դրա համար են էժանացրել, չգիտեմ հնարավոր է դա դեղատներում նորմալ է, բայց այնպես չի, որ վերջին գնածը նոր՝ 2023 թվականի էր»-պատմեց քաղաքացին։

Կնոջն անհրաժեշտ դեղը ոչ բոլոր դեղատներում է վաճառվում, նրան հիվանդանոցից են ուղղորդել այնտեղ, քանի որ այդ դեղատանը կան դեղեր, որոնք դժվար է գտնել մնացյալ դեղատներից։ «Այս դեղատնից հաճախ եմ օգտվում, ավելի մատչելի է, մնացած դեղատների հետ համեմատած»-ասաց գնորդը։

ArmLur.am– ը կապ հաստատեց դեղատան տնօրենի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով․

«Դեղորայքի նոր ստացման գինը փոխվել էր, և քանի որ կային մի քանի քանակներ, փորձել ենք պահպանել մշտական հաճախորդների համար։ Հիվանդը կարող էր նշել, որ իրենք առաջին ամիսը չէ, որ վերցնում են դեղորայքը»։




Լրահոս