
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքները: Հանձնաժողովի անդամի թեկնածուն էր Լևոն Բունիաթյանը: Նշենք, որ նրան այդ պաշտոնում առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Հանձնաժողովի անդամի ընտրությանը մասնակցել է 52 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Լևոն Բունիաթյանի օգտին կողմ էր քվեարկել 13 պատգամավոր, դեմ՝ 36:
Այսպիսով, Բունիաթյանը չընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Մանրամասները՝ տեսանյութում