Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել ուղղիչ գաղութի ղեկավարության դեմ այն հիմքով, որ վերջիններս հրաժարվել են տրամադրել իրեն Ղուրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, գաղութում գտնվելու ժամանակ նա իր համար կազմել է «ինքնակատարելագործման» ցուցակ։ «Երբ ինձ տեղափոխել են այստեղ, ես կազմել եմ ինքնակատարելագործման ցուցակ։ Կետերից մեկն է խորապես ուսումնասիրել և հասկանալ Ղուրանը։ Բանն այն է, որ նրանք չեն տալիս իմ Ղուրանը», ասել է Նավալնին։