
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին թաքնվում է երկրի հարավում,-հաղորդում Europe1 -ը: Նման հայտարաություն արել Լիբիայի ԱԱԽ ղեկավարը:”Վերջին տվյալների համաձայն` նա գտնվում է Լիբիայի հարավում` տեղի տուարեգ ցեղի պաշտպանության տակ եւ շարժվում է Նիգերի ուղղությամբ: Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին մենք հստակ կորոշակիացնենք նրա գտնվելու վայրը”,- ավելացրել է Ջիբրիլը: ԱԱԽ ներկայացուցիչը Իրաք է մեկնել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները քննարկելու, ինչպես նաև լիբիական նավթային սեկտորի զարգացման շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: