
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։
Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորվածությունը:
Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին։