ՀՀԿ ԱԺ խմբացության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների խնդրանքով, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն ելույթին, որտեղ խոսել էր նժդեհյան գաղափարախոսությունից, նշեց, որ միտինգ են արել, որ հայհոյեն մեզ, իսկ մենք ինչ որ պետքն է` ասել ենք: Իսկ երբ խնդրեցին մասնավորեցնել, ասաց, որ սովորաբար գրողը չի կարողանում իր գրածը նույնությամբ արտասանել, եւ առաջարկեց թերթերը կարդալ: Լրագրողները, նկատելով, որ Գալուստ Սահակյանը հայտնի է իր կանխատեսումներով, հետաքրքրվեցին, թե ստեղծված իրավիճակին ի՞նչ կհաջորդի, ինչին ի պատասխան` նա ասաց. “Հերթական ընտրությունները”:Իսկ այն հարցին, թե երկխոսությունն իրեն ամբողջությամբ սպառե՞լ է, ավելացրեց. “Ես չեմ կարծում, որ միտինգներում այն հայհոյանքերը, որը որդեգրել են` երկխոսության ընթացքում դրական արդյունք կտան: Ընդդիմությունը պետք է որոշի, թե ինչ ճանապարհով է ցանկանում գնալ”:
Գ. Սահակյան. Միտինգ են արել, որ հայոյեն մեզ, իսկ մենք էլ ինչ որ պետք է` ասել ենք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ