
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 14-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։
Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների փոխհամաձայնեցված գործելու կարողություններն ու մասնագիտական հմտությունները:
Պարապմունքներին ներգրավված զինծառայողները, քողարկման և հետախուզական հմուտ գործողությունների կիրառմամբ, ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։