Խոշոր ավըովթար Իսակովի պողոտայում (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.40-ի սահմաններում Իսակովի պողոտայում իրար են բախվել թիվ 75 երթուղին սպասարկող Գազել մակնիշի Տ 1057 համարանիշի և բեռնատար Ավիա մակնիշի 61 ՏՕ 620 համարանիշի ավտոմեքենաները:Բախման արդյունքում Գազել-ը շրջվել է:Դեպքի վայրից շտապօգնության ավտոմեքենաները Մալաթիա բժշկական կենտրոն են տեղափոխել 4 հոգու. նրանք են`1. 51-ամյա Լիլյա Շահինյանը,2. 49-ամյա Անժելա Յախշիևան,3. 74-ամյա Նինա Պետրոսյանը4. 53-ամյա Սվյատոսլավ Գևորգյանը:Ավիա ավտոմեքենան վարել է 53-ամյա Խաչիկ Ալավերդյանը, իսկ Գազելը` 27-ամյա Էդուարդ Մարությանը:Կարճ ժամանակում ՃՈ աշխատակիցները և քննիչները կարողացան ճանապարհը մաքրել խցանումներից, քանի որ այդտեղով պիտի անցներ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:Լուսանկարները եվ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




Լրահոս