Չավեսի համար ռուս կանայք վենեսուելական ծաղիկներին չեն զիջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինի հետ,- հաղորդում է ռուսական Gazeta.ru -ն: Հանդիպման ընթացքում Չավեսին արբապատկեր են նվիրել: Չավեսն իր հերթին վստահություն է հայտնել, որ սրբապատկերն օգնելու է իրեն քացկեղի դեմ պայքարում։ Կայքը ընդգծում է, որ 4 ժամ տեւած բանակցությունների ընթացքում Չավեսն իրեն լավ է զգացել, կատակել է, ծիծաղել։ Նա նույնիսկ ռուս աղջիկների հասցեին հաճոյախոսություններ է արել։ Խոսելով այն մասին, որ շուտով Ռուսաստան է արտահնվելու վենեսուելական ծաղիկների առաջին խմբաքանակը, Չավեսն ասել է. “Ի՞նչը կարող է մեր ծաղիկներից լավ լինել, հավանաբար, միայն ռուս կանայք”։




Լրահոս