Դեռ մինչեւ ապրիլի 23-ը պարզություն չի լինելու, թե ինչ ընտրակարգով են անցկացվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ կարող է երկրի նախագահ դիմել Սահմանադրական դատարան: Այսպիսի տեսակետ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
«Մենք գտնվում ենք անորոշության մեջ եւ դա բացասաբար է ազդում ժողովրդի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի վրա: Պատերազմից հետո մենք համագործակցություն ձևակերպեցինք 7 կուսակցությունների հետ եւ ներկայացրեցինք նաեւ առաջարկություններ: Այդ կուսակցությունների շրջանակում մենք դիտարկում ենք միասին մասնակցել ընտրությունների, դեռ քննարկումներ ընթանում են», – նշեց նա:
Ղուկասյանի խոսքով առհասարակ չկա մի ուժ, ում հետ իրենք բացառում են որեւէ համագործակցություն: «Մենք սահմանափակում չենք դնում, քանի որ դեռ պարզ չէ ընտրություններին մասնակցողների շրջանակը եւ այդ ուժերի մեջ կարող են լինել այնպիսիք, որոնց հետ հնարավոր են գաղափարական միավորումներ», – նշեց նա, հավելելով, որ իրենք հանդիսանում են եվրոպական զարգացման կողմնակիցներ եւ դա է լինելու համագործակցության համար թիվ մեկ սկզբունքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան