ՃՈ ողջագուրվում են օրինախախտ վարորդների հետ ու չեն տուգանում (լուսանկարներ,տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, առավոտյան Իսակովի պողոտոյում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին մի Ջիպ համարանիշի 08 ՏՕ 900 մակնիշի ավտոմեքենան:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ճանատրանսպորտային ոստիկանության աշխատակիցների՝ վարորդը չուներ ավտոմեքենան վարելու վարորդական իրավունք՝ այդ պահին, ինչն էլ առիթ դարձավ, որ ճանապարհային ոստիկանները ասացին, որ նշված ավտոմեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ:Սակայն մեր տեղեկություններով, այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մեքենան չտեղափոխեցին տուգանային հրապարակ, այլ մի քանի մետր իջնելուց հետո, ողջագուրվելով երիտասարդ “Ջիպավորներ”-ի հետ, բաց թողեցին օրինախախտ վարորդին ու նրա ընկերոջը:




Լրահոս