ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հասմիկ Պողոսյանը՝ «փողերի լվացման» կիզակետում. ինչ գործարքներ է կատարել դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում ՀՀ  նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Արմեն Սմբատյանը չարաշահումների հարցով օժդանդակել է  ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին:

Արմեն Սմբատյանին և Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։

Ըստ Քննչական կոմիտեի՝ շենքը դարձել է «արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության սեփականությունը, «ապա պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550 000 ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը»։

Ավելին, նշված քրեական գործով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս