Հասմիկ Պողոսյանի գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան. նախկին նախարարը չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել։

ArmLur.am-ը տեղեկեցավ, որ նաա 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը և հանդիսանալով պետության անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ի վնաս է օգտագործել պետական շահերի։

Նա օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներ Գոռ Դավթյանի և Հմայակ Ավագյանի, Հայկ Խալաֆյանի, Արման Պետրոսյանի, ինչպես նաև Նիկոլայ և Մարտունի Կոստանդյանների մասնակցությամբ և Արմեն Սմբատյանի կազմակերպած ու ղեկավարած, հանցավոր խմբի կողմից պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱ կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով հողամասն առանց ՀՀ կառավարության 26.07.2012թ. N 1052-Ա որոշմամբ սահմանված պարտականությունների կատարման խարդախությամբ հափշտակելուն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 166.103.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը:

Քնար Մանուկյան




Լրահոս