Քայլի Մինոուգը գիտական աստիճան է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հայտնի համալսարաններից մեկը` Anglia Ruskin-ը, ավստրալացի հայտնի երգչուհի Քայլի Մինոուգին շնորհել է գիտական աստիճան բժշկության ոլորտում: Դոկտորի կոչումը նա ստացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար: Քայլի Մինոուգը ակտիվ աշխատել է կանանց շրջանում տարածված այդ հիվանդությունը կանխելու համար: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ երգչուհին խոստովանել է, որ երբեք չի սովորել համալսարանում:Նշվում է, որ գիտական աշխատանքը գրելիս նրան օգնել է սեփական փորձը. երգչուհին 2005-ից տառապել է կրծքի քաղցկեղից: Նա հաջող բուժում է ստացել եւ հիմա փորձում է արժանի ներդրում ունենալ այս ոլորտում:




Լրահոս