ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին և 18-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում։ Մասնավորապես, շաբաթ օրը Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի, իսկ կիրակի օրը՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում։ Հայտնաբերվել է ընդհանուր 1500-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 40 ավտոմեքենա։

Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 22, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով՝ 7 մեքենա։

Վարորդներին ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։




Լրահոս